«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Պատժվում է սպայական անգործունակության համար

Պատժվում է սպայական անգործունակության համար
19.12.2022 | 07:24

Կալանավորվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արայիկ Հարությունյանը։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչի հետ է կապված այս կալանավորումը, պետք է հիշեք 2021թ. մայիսին թշնամու կողմից Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ուղղությամբ հարձակումը, որից հետո հայկական զինված ուժերը շրջափակման մեջ վերցրին ադրբեջանական ջոկատն ու տևական ժամանակ թույլ չէին տալիս տեղաշարժվել կամ համալրում ստանալ։


2021թ. մայիսի 27-ին Կութ համայնք այցելեց Նիկոլ Փաշինյանը և հեռադիտակով նայեց դիրքերին։ Դա կա տեսագրված։
Երբ երկրորդ բանակային կորպուսի այն ժամանակվա հրամանատար Արայիկ Հարությունյանը առաջարկեց ժամերի ընթացքում ոչնչացնել թշնամու ջոկատը, Նիկոլ Փաշինյանը մեջքով շրջվեց դեպի տեսախցիկներն ու արագ ասաց' չէ, չէ, չէ, հանկարծ էդպիսի բան չանեք... Դա ամեն դեպքում ուղիղ եթերում հնարավոր եղավ ֆիքսել և հասանելի դարձնել հանրությանը։
1.5 տարի առաջ երկրորդ բանակային կորպուսի այն ժամանակվա հրամանատար Արայիկ Հարությունյանը թշնամուն էական վնաս էր տվել։ Այսօր նա պատժվում է սպայական անգործունակության համար։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 11638

Մեկնաբանություններ